Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ փետրվարի 20-ին ինքն ու իր կառավարությունը զանգվածային բողոքների ֆոնին հրաժարական կտան: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մի շարք խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է` բողոքի ցույցեր են անցկացվում, որի առիթ է հանդիսացել էլէկտրաէներգիայի բարձր գինը: Փետրվարի 20-ի գիշերը Սոֆիայում անկարգությունների հետեւանքով տուժել է ութ մարդ: Բողքի ցույցեր անց են կացվել նաեւ Վարնեում, Ռուսեում, Բուրգասում, Պլովդիեում, Վելիկո Տիրնովոյում, Բլագոեւգրադում:




























