Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում գաղտնի հանդիպում է անցկացրել «Համաս» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալի հետ։
Թուրքական mynethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկայարում, փետրվարի 19-ի երեկոյան հանդիպել է Թուրքիա ժամանած պաղեստինյան «Համաս» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիդ Մաշալի հետ։
Նշվում է, որ գաղտնի պահված հանդիպման ժամանակ «Համաս»-ի առաջնորդը Էրդողանին տեղեկություններ է հաղորդել Պաղեստինում կողմերի միջեւ համաձայնության հասնելու ուղղոթւյամբ տարվող աշխատանքների մասին։ Էրդողանն իր հերթին ավելացրել է, թե շատ կարեւոր է, որ հաշտության գնացող գործընթացը կիսատ չմնա՝ պնդելով, թե պատրաստ է խաղաղության գործընթացին աջակցություն ցույց տալ։




























