ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
«Հայ ժողովրդի ընտրությունը վկայում է Ձեր նկատմամբ մեծ վստահության, Հայաստանի պետական շահերը պաշտպանելու եւ առաջ տանելու գործում Ձեր ակնառու ջանքերի ընդունման, Ձեր՝ որպես ղեկավար երկիրը վստահաբար խաղաղության, ժողովրդավարության եւ առաջընթացի ճանապարհով տանելու, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական եւ պաշտպանական խնդիրները լուծելու տաղանդը եւ ունակությունը բարձր գնահատելու մասին»:
Նիկոլայ Բորդյուժան երախտագիտություն է հայտնել Հայաստանի նախագահին ՀԱՊԿ գործունեության նկատմամբ հատուկ ուշադրության եւ ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության համակարգերի ամրապնդման հետեւողական կողմնակից հանդիսացող Հայաստանի Հանրապետության բացառիկ կառուցողական դերի համար:




























