Մանրածախ առեւտրի ֆրանսիական Carrefour առեւտրի ցանցը կմտնի Հայաստան: Այդ մասին այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Carrefour-ի մուտքը քննարկվում է նաեւ կառավարությունում ու այնտեղ դրական են տրամադրված;
Գ. Խաչատրյանը հավաստիացրեց, որ մաքսային մարմիններում որեւէ խոչընդոտ չկա Carrefour-ի համար: «Եթե որեւէ մեկը հայտարարի, որ խոչընդոտի է հանդիպում որեւէ ապրաքատեսակ ներմուծելիս, ես պատրաստ եմ հասարակական քննարկում կազմակերպել: Պրոբլեմները, որ կան, ուրիշ դաշտերում են ու բոլորովին կապ չունեն մաքսայինի հետ»,- ասաց Գ. Խաչատրյանը:



























