Եվրոպացիները, գնահատելով Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումները, հայտարարում են ավելի սերտ համագործակցության պայմանագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրների ԱԳ նախարարների՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի աշխատանքերն արագացնելու կոչը։
Մարկարովի խոսքով` Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու այս առաջարկն արվում է, հաշվի առնելով երկրում ընթացող քաղաքական գործընթացի որակը։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությունը կհանգեցնի՞ երրորդ երկրների հետ հարաբերությունների վատթարացման, ապա, քաղաքագետի խոսքով, այդ առումով Հայաստանը մտադիր չէ հարաբերություններ փչացնել ոչ մեկի հետ. «Սակայն, եթե այս կամ այն երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ հետագա աշխատանքով, ապա մեր երկրի հետ հարաբերությունները չի պայմանավորի երրորդով»։

Նշենք, որ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում փետրվարի 18-ին կայացած համագումարին կոչ են արել արագացնել Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքերը։