Հունաստանում տնտեսական ճգնաժամն արդեն զբոսաշրջային երանգ է ստանում. ամերիկյան Context Travel զբոսաշրջային բյուրոն սկսել է գովազդել երեքժամյա էքսկուրսիա Աթենքում, որը կոչվում է «Ճգնաժամը Հունաստանում» եւ 10 եվրո ավելի էժան է, քան ավանդական էքսկուրսիաներն Աթենքում:
Էքսկուրսիան կարժենա 70 եվրո մեկ անձի համար կամ 305 եվրո 5 հոգանոց խմբի համար:
«Վերջին տարիների հզորագույն տնտեսական ճգնաժամի» իրական պատճառների եւ հետեւանքների մասին կպատմի տնտեսագետ աշխատակիցը:
Ֆինանսական ոլորտի մասնագետների համար զբոսաշրջային բյուրոն պատրաստ է հատուկ էքսկուրսիա կազմակերպել:



























