Ուկրաինայի գլխավոր դատախազությունը բավարար ապացույցներ ունի, որ երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման կապ ունի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությանը: Այս մասին Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է այսօր` փետրվարի 20-ին` «Էխո Մոսկվիի» եթերում:
«Մենք շարունակում ենք հետաքննությունն այդ ուղղությամբ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի վերջին դատարանը Ուկրաինայի ՆԳՆ նախկին աշխատակից Ալեքսեյ Պուկաչին դատապարտել է ցմահ ազատազրկման` Գոնգաձեի սպանության համար: Նախկին գեներալ Պուկաչը նշել է լրագրողի սպանության պատվիրատուներին` նախկին նախագահ Լեոնիդ Կուչմա, ՆՌ նախկին նախարար Յուրի Կրավչենկո եւ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվին:




























