Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ լրագրողները անուշադրության չեն մատնել արձանագրության կանոնների աննշան խախտումը: Տեսախցիկների օբյեկտիվներից չի վրիպել այն փաստը, որ Բրազիլիայի նախագահը ՌԴ վարչապետի ընդունել է մեկ կոշիկով:
Սա, բրազիլական մամուլի համար անսպասելի չի եղել. բանն այն է, որ մի քանի օր առաջ, երբ Ռուսեֆը կառնավալի ժամանակ հանգստանալի է եղել Սալվադոր քաղաքում, նա սայթաքել, վայր է ընկել ու կոտրել ոտքի բութ մատը: Հենց դա էլ պատճառ է դարձել, որ նա չի կարողանում փաթաթած ոտքին կոշիկ սովորական հագնել:
Այդուհանդերձ, լրագրողները խոստովանել են, որ Ռուսեֆն այդ հանդիպմանը շատ էլեգանտ տեսք է ունեցել:





























