ԱՄՆ-ը կշարունակի ժողովրդավարության եւ ամերիկյան արժեքների տարածումը ողջ աշխարհում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Անհրաժեշտ է աշխարհի բոլոր հատվածներին ընտրության հնարավորություն տալ, որը մեզ (ԱՄՆ-ին) ավելի ուժեղ ու լավն է դարձրել… Մենք ցանկանում ենք մնացած աշխարհը բերել այն ընտրության, որը մենք արել ենք»,-ասել է Քերրին, այսօր` փետրվարի 20-ին, հանդես գալով իր առաջին գլխավոր ելույթով պետքարտուղարի պաշտոնում:

Նրա խոսքով` ԱՄՆ-ը կանի ամեն բան հանու երկրի ներսում ժողովրդավարության համար եւ մտադիր է զգալի ջանքեր գործադրել ամենրիկյան արժեքները ողջ աշխարհով տարածելու համար: