Մարտի 5-ին կայանալիք սկզբնական ընտրությունների հետ կապված Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները լրատվամիջոցներին տեղեկություններ են ներկայացրել ընտրությունների եւ քվեարկության մասին: Այս մասին գրում է «Asian Journal» -ը:

Ընտրությունների հարցերով բաժինը պատրաստել է ընտրությունների հետ կապված նյութերը, այդ թվում` քվեաթերթիկները, ընտրողների համար տեղեկատվական բրոշյուրները  եւ այլն: Այդ նյութերը կլինեն ինչպես անգլերենով, այնպես էլ ութ այլ լեզուներով` չինարեն, ճապոներն, իսպաներեն  եւ այլն:

Ընտրությունների հարցերով բաժնի ղեկավար Ջեկոբ Վեկսլերը նաեւ նշել է, որ  առաջին անգամ ընտրական գործընթացներում  օգտագործվելու է նաեւ հայերենը` ընտրողներին տեղեկացնելու նպատակով:

Նշենք, որ Լոս Անջելեսի բնակիչները մարտի 5-ին ընտրություն կանեն 77 թեկնածուների միջեւ,  որոնք առաջադրվել են համաքաղաքային ընտրություններում տարբեր պաշտոնների համար: Մասնավորպես, թեկնածուները պայքարում են  քաղաքապետի, քաղաքային դատախազի եւ տեսուչի պաշտոնների համար: