Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Analitika.at.ua պարբերականում հրապարակված շնորհավորական ուղերձի մեջ ասվել է.
«Հարգելի պարոն Նախագահ,
«Ուկրաինայի հայերի միություն» Համաուկրաինական հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում անվիճելի հաղթանակ տանելու կապակցությամբ:
Ձեր օգտին քվեարկելով` Հայաստանի հասարակությունն իր աջակցությունն է հայտնել Ձեր կողմից` Հայաստան բազմակողմանի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականությանը: Քվեարկության արդյունքները վկայում են այն բարձր հեղինակությունը, որ Դուք վայելում եք:
Համոզված եմ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնելով` Դուք կնպաստեք Հայստանի հետ միջազգային կապերի խորացման եւ ընդլայմանը, պետության սոցիալ տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը:
Ձեզ` Ձեր պետական գործունեության մեջ հաջողություններ եմ մաղթում եւ երկար տարիների բարի ու համերաշխ կյանք»:
Հիշեցնենք, որ Հայստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն`Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել են 58,64% ընտրողներ: Երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանն է , որը ստացել է 36,75% քվե: Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է բնակչության 60,18%-ը:




























