ԱՄՆ իշխանությունները փնտրում են երկու հայերի, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել «Medicare»-ից խաբեությամբ գումարներ շորթելու գործում  եւ որոնք ներկայումս կարող են թաքնվել Գլենդելում կամ հարակից շրջաններում, հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Անուշ Սահակյանն ու Կարո Գոտի Բլխոյանը ընդգրկվել են ԱՄՆ սոցիալական ծառայության եւ առողջապահության դեպարտամենտի կողմից ամենահետախուզվող անձանց թվում:

Սահակյանին եւ Բլխոյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ. օգոստոսին:  Հաղորդվում է, որ Բլխոյանը Սահակյանին հանձնարարել է  կանխիկացնել չեկերը:  Կեղծ կլինիկան, որն ունեցել է միայն  փոստային հասցե, «Medicare» -ին 1,1 մլն դոլարի վճարման  պահանջ է ներկայացրել: «Medicare» -ը վճարել է 300 հազ. դոլար, սակայն հետո հետաքննություն է սկսվել, որի արդյունքում բացահայտվել է խարդախության ենթադրյալ սխեման: