Ավստրալիայի դաշնային խորհրդարանի անդամ, Ավստրալիայի շքանշանով պարգեւատրված Ջոն Ալեքսանդրը խորհրդարանում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այս մասին հաղորդում է «Armenia Online». ավստրալիական ինտերնետ պարբերականը:
Իր հայտարարությունում Ալեքսանդրը բարձր է գնահատել ավստրալահայ Ժակ Բարանի կյանքը, ով ճանաչվել է Ռայդ քաղաքի տարվա քաղաքացի:
Ալեքսանդրը, մասնավորապես, նշել է. «20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը ստիպել է նրանց ցրվել ողջ աշխարհով մեկ, ինչը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել հայերի յուրօրինակ մշակույթի պահպանման համար»:




























