ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին է փոխանցել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակը:
Քլինթոնն իր նամակում նշում է, թե իր համար «մեծ պատիվ» էր տեսնել թե ինչպես Իվանիշվիլին եւ նրա գործընկերները կարողացան ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը:
«Ես շատ հպարտ եմ այդ առաջընթացով, որ հասել են Վրաստանն ու ԱՄՆ-ը գործընկերային կապերի ամրապնդման գործում: Վրաստանը կարեւոր քայլ է արել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ եւ եվրատլանտյան ինտեգրման առումով: ԱՄՆ-ն ուրախ է, որ կանգնած է եղել Վրաստանի կողքին իշխանության խաղաղ փոխանցման ժամանակ»,- ասել է Քլինթոնը:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 22-ին հանդիպել է ամերիկյան կոնգրեսականների հետ, ովքեր պաշտոնական այցով ժամանել են Թբիլիսի:




























