Ուկրաինայի քրեակատարողական ծառայության աշխատակիցները պետք է հանեն շուրջօրյա դիտման տեսախցիկները նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հիվանդասենյակից: Այդ մասին «Երկխոսություն երկրի հետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ես կհանեի այդ տեսախցիկները, որ որեւէ մեկին չզայրացնեմ»,- ասել է Յանուկովիչը:
Նշենք, որ Խարկովի հիվանդանոցում Տիմոշենկոյի պալատում շուրջօրյա տեսահսկողություն է սահմանված: 2013թ.հունվարին նա հայտարարել է քաղաքացիական անհնազանդության ակցիա` պահանջելով ապամոնտաժել դրանք: «Ես այլեւս չեմ մտնի իմ հիվանդասենյակ, քանի դուք` Վիկտոր Ֆյոդորովիչ, չհանեք այդ տեսախցիկները»,- խոստացել էր Տիմոշենկոն: Դրանից հետո նա մնում էր տեսակցությունների սենյակում կամ միջանցքում, գիշերել լոգասենյակում դրված փայտե բազմոցին:
Նշենք, որ Յանուկովիչի հյտարարությունից հետո հանկարծ հայտնվել է առողջապահության նախարարության հաղորդագրությունը, թե Տիմոշենկոն հետագա բուժման կարիք այլեւս չունի:




























