Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի Twitter-ի էջը կփակվի Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնից նրա հեռանալու օրը՝ փետրվարի 28-ին, հաղորդում է ֆրանսիական Figaro թերթի ինտերնետային կայքը՝ վկայակոչելով Վատիկանի ներկայացուցչին։

Միկրոբլոգը կփակվի տեղի ժամանակով 20.00-ին (Երեւանի ժամանակով՝ 23.00-ին)։ Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ sede vacante (թափուր գահի) ընթացքում էջն անփոփոխ կմնա, հաղոդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միկրոբլոգում իր առաջին հաղորդագրությունը 85-ամյա Հռոմի Պապը գրել էր անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին։ Առաջին շաբաթվա ընթացքում նրա էջին բաժանորդագրվել էր ընդհանուր առմամբ ավելի քան 2 մլն մարդ։ Այս շաբաթվա մեջ Պապի բաժանորդների թիվը հասել է 3 միլիոնի։

Բենեդիտկոս XVI-ը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ պատկառելի տարիքի պատճառով այլեւս չի կարող գլխավորել Կաթոլիկ եկեղեցին։