Ուկրաինայի Գերագույն ռադան վերսկսել է աշխատանքը 18 օր տեւած պարապուրդից հետո, երբ ընդդիմությունն արգելափակել էր ամբիոնը:
Ռադայի ապաարգելափակումը տեղի է ունեցել այն պահին, երբ Վիկտոր Յանուկովիչը մամուլի ասուլիս էր տալիս ուղիղ եթերում, նշում են ուկրաինական լրատվամիջոցները: «Ինձ հենց նոր հայտնեցին, որ խորհրդարանը ապարգելափակել են…Դա լավ է, դրանից է կախված երկրի իրավիճակը»,- ասել է նա:
Սկզբում մամուլը տարակուսում էր, քանի որ խմբակցությունների ղեկավարները դեռ բանակցում էին խորհրդարանի նախագահ Ռիբակի սենյակում: Սակայն րոպեներ անց ընդդիմությունը հանել է «Քվեարկիր անձամբ» գրություններով պաստառները, եւ դահլիճ է մտել ղեկավարությունը: Ռիբակը հայտնել է, որ կողմերը փոխզիջման են հանգել, իսկ ընդդիմությունը հայտնել է, որ սա իր հաղթանակն է:




























