Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Օբամայի ազգային անվտանգության ծառայությանը սկզբում հետաքննել եւ հրապարական երաշխավորել Սպիտակ Տան կայքում «Մենք ժողովուրդ ենք» հանձնագրի համակարգի անձեռնմխելիությունը օտարեկրյա միջամտություններից, որից հետո միայն պատասխանել Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ Բաքվի նախաձեռնած հանձնագրերին: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Նախագահի հատուկ օգնական Էլիզաբեթ Շերվուդ-Ռենդալին ուղղված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը խնդրել է ազգային անվտանգության աշխատակիցներին համապատասխան ստուգում անցկացնել օտարերկրյա միջամտության առումով` կապված Սպիտակ Տան կայքի «Մենք ժողովուրդ ենք» հանձնագրի շուրջ մանիպուլյացիաների Բաքվի հրապարակային ջանքերի հետ:

Այդ նամակի պատճենն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես: