«Օսկարի» հավակնորդ պաղեստինցի ռեժիսոր Էմադ Բերնատին Լոս Անջելեսում ձերբակալել է միգրացիոն ոստիկանություն, որտեղ նա ժամանել էր Թուրքիայից: Հայտնի վարպետին երկար ժամանակ թույլ չեն տվել ԱՄՆ տարածք, պնդելով, որ նա չունի անհրաժեշտ փաստաթղթերը:
Ոստիկանությունը ռեժիսորին անօրինական ներգաղթյալի տեղ է դրել եւ սպառնացել է արտաքսել: Կինոգործչի խոսքով` ոստիկանության աշխատակիցները խնդրել են ապացույցներ ներկայացնել, որ նա իսկապես «Օսկարի» հավակնորդ է: Հակառակ դեպքում նրան, նրա կնոջն ու 8-ամյա որդուն սպառնացել են արտաքսել Թուրքիա, հաղորդում է Vesti.ru-ն:
Անհայտ է, թե ինչով կավարտվեր այս պատմությունը, եթե գործին չխառնվեր սկանդալային ռեժիսոր Մայքլ Մուրը: Երկու ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո պաղեստինցի ռեժիսորին ազատ են արձակել: Նա հայտարարել է, որ բոլորովին չի զարմացել նման «ջերմ» ընդունելության համար:




























