Slon պարբերականը հաշվարկել է 2012-ին «դժբախտության ինդեքսը» աշխարհի երկրների մեծամասնության համար: Այդ ցուցանիշն ստացվում է գործազրկության եւ գնաճի հաշվարկմամբ: Այդ ցանկում Հայաստանը հայտնվել է 12-րդ հորիզոնականում` 21,8 ցուցանիշով, Եգիպտոսի եւ Թունիսի միջեւ:
Ամերիկայում ինդեքսը հավասար է եղել 9,9-ի, Ռուսաստանում` 11,9-ի, Ադրբեջանում` 12,5-ի, Վրաստանում` 17,2-ի, Թուրքիայում` 15,5-ի:
Ամենաբարեկեցիկ երկիրը Slon-ը համարել է Շվեյցարիան (3,1): Առաջին հնգյակում են նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Մալայզիան, Բրունեյը:
Ամենադժբախտ երկիր է համարվել Սուդանը: Այդ երկրի հետ միասին կարմիր գոտում են հայտնվել ՀԱՀ-ը, Իրանն ու Վենեսուելան: Եվրոպայում դժբախտ երկրներից են Իսպանիան, Սերբիան եւ Մակեդոնիան:


























