Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հաջող վերընտրությունը Հայաստանի եւ Ուկրաինայի փոխհարաբերություններում նոր էջ կբացի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը Համահայկական բարեգործական միության փոխնախագահ Վազգեն Յակուբյանի հետ հանդիպմանը: Փետրվարի 22-ին ռադայում կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի ժողովրդական պատագամավորներ Վիլեն Շատվորյանը, Նվեր Մխիթարյանն ու Ասրեն Ավակովը, հաղորդում է  «Analitika.at.ua»-ն:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ մշակութային-հումանիտար եւ առեւտրատնետսական ոլորտներում համագործակցության հարցեր: Մասնավորապես Ռիբակը կարծիք է հայտնել, որ  փետրվարին ստորագրված 2013-2017թթ. մշակութային ոլորտում երկկողմ համագործակցության ծրագիրը  կնպաստի այդ ոլորտում հետագա հաջող փոխգործակցությունը:

Ուկրինայի օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը երկրի տնտեսական, մշակութային եւ քաղաքական կյանքում:

Իր հերթին Վ. Յակուբյանն ասել է, որ բարեգործական միության գործունեությունը պետք է նպաստի ինչպես Ուկրաինայի հայերին, այնպես էլ ուկրաինացիներին: