Հնդկաստանում լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռվել է Հնդկաստանի Մեգհալայա նահանգի խորհրդարանական ընտրությունների վրա, որի պատճառը թեկնածուներից մեկի անունն է: Պատգամավորի թեկնածուներից մեկի անունը Ադոլֆ Հիտլեր է:

Հատկանշական է, որ նրա մրցակիցների անունները եւս տարօրինակ են, կրում է «Կուրսորը»: Այս հանգստյան օրերին Հիտլերի հետ կմրցակցեն նաեւ Ֆրանկենշտեյնը, Բոմբերսիգհը, Քաջ տղա Բիլլին, Ուրախ Պոչենը եւ Հույս ներշնչող Բամոնը:

Տեղի խորհրդարանում ընդամենը 60 տեղի համար պայքարում է 343 թեկնածու: Նախկին գումարման խորհրդարանում եւս «հնչեղ» անուններով պատգամավորներ են եղել, ասենք Ռուզվելտն ու Չեչիլը:

Ադոլֆ Հիտլերը պատմում է, որ արտերկիր մեկնելիս այդ երկրների միժգրացիոն ծառայությունների աշխատակիցները զարմանում են: