Թել-Ավիվ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը փետրվարի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Սիմֆերոպոլի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացու արյունահոսության պատճառով:  Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուդմուրտիայի երկրամասի 33-ամյա բնակիչը վերադառնում էր Իսրայելից` բուժվելուց հետո; Ինքնաթիռում նրա մոտ ներքին արյունահոսությունէ  սկսվել, եւ օդաչուները արտակարգ վայրէջք են խնդրել:

Ռուսաստանի քաղաքացուն տեղափոխել են Սիմֆերոպոլի քաղաքային հիվանդանոց, ներկայումս նա վերակենդանացման բաժանմունքում է, հաղորդում է «ֆոնտանկա.ru»-ն: