Ադրբեջանցի քաջարի զինվորականները նորից աչքի են ընկել` այս անգամ զանգվածային կռվում:

Vesti.Az-ը հայտնում է, որ Բինագադինսկի շրջանի Չիչեկ  ավանի «Խոկմալի շրջան» կոչվող տարածքում զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել են   N զորամասի զինվորականները:  Ըստ աղբյուրի` երեք պայմանագրային զինծառայող կռիվ են սկսել քաղաքացիական անձանց հետ: Դանակի վնասվածքներ են ստացել Աբշերոնի շրջանի 37-ամյա Աբդուլրեզա Մամեդովը եւ 17-ամյա Աբդուլրահման Էյվազովը: Մամեդովը գտնվում է ծանր վիճակոմ: Ըստ նախնական տվյալների` կռիվն սկսել են անսթափ վիճակում գտնվող զինծառայողները: Հաղորդվում է, որ  դեռ ոչ ոք չի ձերբակալվել: Ենթադրվում է, որ կռվին մասնակցել է 10 մարդ:

Տուժածներ կան նաեւ զինծառայողների  շրջանում` երեք պայմանագրային զինծառայող գտնվում են ռազմական հիվանդանոցում: Հետաքննությունը շարունակվում է: