Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին փետրվարի 27–28-ին, Ադրբեջան այցելության ընթացքում կլինի նաեւ Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ակնկալվում է, որ Նախիջեւանում Միխայիլ Սահակաշվիլին մի քանի պաշտոնական հանդիպում կունենա։

Վրացական պատվիրակության կազմում են նաեւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան եւ Աջարիայի գլխավոր խորհրդի նախկին նախագահ Ռեւան Վարշալունիձեն։