Եղեգնաձոր քաղաքը հաղթեց իր ներքին վախը: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վայոց ձորի մարզի մարզի ընտրողների առջեւ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ փետրվարի 18-ին Եղեգնաձորում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ էր տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Հասկացա՞ք դուք, թե ինչ արեցիք Հայաստանի համար: Դա հասկանում եմ եւ ես: Եւ ոչ մի «զադնի»: Մենք առաջ ենք գնում դեպի իրավունքի քաղաք, իրավունքի երկիր: Ով խաբի ձեր վստահությունը, փորձի գողանալ ձեր ձայնը, անկախ թե ով է, պատասխան է տալու: Թող բոլորն իմանան: Պարոն Սարգսյան, հարգելի նախկին նախագահ, ընդունեք Եղեգնաձորի, Վայոց ձորի, Հայաստանի, հայաստանի քաղաքացու հաղթանակը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մի սպասեք, որ Օբաման կամ Օլանդը ձեզ նամակներ ուղարկեն: Այդ նամակները կուղարկեք արխիվ, բայց սեփական ժողովրդին արծիվ ուղարկել հնարավոր չէ: Եւ բոլորը` նահանգապետը, քաղաքապետը, ավագանին գիտեն, որ ժողովուրդը հաղթել է»,- ասել է Հովհաննիսյանը: