Եգիպտոսի ազգային փրկության ճակատը, որը միավորում է ազատական ուղղվածության ընդդիմադիր ուժերին, որոշել է բոյկոտել առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է ճակատի ներկայացուցիչ Սամեհ Աշուրը, ընդդիմությունը մերժում է նախագահ Մուհամեդ Մուրսիի` ազգային երկխոսություն անցկացնելու մասին առաջարկը, որի նպատակն անաչառ ընտրական գործընթաց անցկացնելու շուրջ քննարկումներ կազմակերպելն է, ինչպես նաեւ արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը:
Աշուրը նշել է, որ իշխանությունների կողմից հայտարարված երկխոսության թեման «ոչ մի ընդհանուր բան չունի Եգիպտոսի շահերի եւ երկրի ապագայի հետ»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, երբ Սամեհ Աշուրն ավարտել է իր ելույթը, դահլիճում բուռն ծափահարություններ են հնչել, ինչպես նաեւ կոչեր` «Կորչի իսլամիստական ռեժիմը»:




























