Իջեւան քաղաքում փետրվարի 25-ին 56-ամյա տղամարդը ցած է նետվել բնակարանի 4-րդ հարկից։ NEWS.am -ին հայտնի է դարձել, որ տղամարդը նետվել է Իջեւան քաղաքի Երիտասարդական փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից՝ վաղ առավոտյան։ Ըստ տեղեկությունների նրա անունը Հայկ է։ Դեպքի պատճառները ճշտվում են։
Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության փաստի առթիվ։




























