Փետրվարի 26-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























