Փետրվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ 316»  մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի  Բերքանուշ-Դվին ճանապարհի 3-րդ կմ-ին  բախվել  է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2106»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: