Փետրվարի 26-ին, ժամը 19.50-ին, «ԳԱԶել»   մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Նիսան» եւ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ԳԱԶել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է   հիվանդանոց:

Կատարվում է քննություն: