Այս գիշեր Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդերեւութաբանները վաղը օրվա երկրորդ կեսին կանխատեսում են տեղումներ: Որոշ տեղերում հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վ: Ցերեկը ջերմաստիճանը կնվազի մի քանի աստիճանով:
Ըստ «Հայպետհիդրոմետի»` Երեւանում առաջիկա գիշերը տեղումներ չեն լինի, վաղը ցերեկը սպասվում են տեղումներ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+03, ցերեկը` +9+11:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` -4-8, ցերեկը` 0+5,
Կոտայքում` գիշերը` -4-8, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում` գիշերը` -4-8, ցերեկը` 0+5,
Լոռիում` գիշերը` -2+2, ցերեկը` +7+12,
Տավուշում` գիշերը` 0+4, ցերեկը` +10+14,
Արագածոտնի լեռներում` գիշերը` -4-8, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +9+12,
Արարատում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,
Արմավիրում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` -4-8, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` 0+3, ցերեկը` +10+13,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +2+5, ցերեկը` +10+15,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` -2+3, ցերեկը` +5+10,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` 0+4, ցերեկը` +6+11:




























