Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ Նորքի 1-ին զանգված Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբեւէ չի եղել։
Երեւանի քաղաքապետարանի եւ Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից ուսումնասիրվել է նշված տարածքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.
-Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում: Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որեւէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել,
-Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ»:




























