Ներկայումս Ադրբեջանում Խոջալուի իրադարձության հարցով կոնսենսուս գոյություն չունի: Այս մասին փետրվարի 27-ին կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հարցով վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգոյանը:
«Հանդիպումների ընթացքում ես միջազգային եւ եվրոպական դիվանագետներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցնում եմ, եթե Խոջալուում «ցեղասպանություն է» եղել, ապա ո՞ր ինստիտուտներն են իրականացրել այն: Գաղտնիք չէ, որ այդ ժամանակ ո՜չ հայկական եւ ո՜չ էլ ադրբեջանական բանակ գոյություն չուներ: Ցավում եմ, որ Հայաստանը նման հստակ եւ տրամաբանական փաստերը պետական կառույցների միջոցով չի հաղորդում»,- նշել է Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով, որ առաջին հերթին, պետք է գիտակցել «ցեղասպանություն» հասկացության էությունը:
Նրա խոսքով` ադրբեջանական ժողովրդի ինքնությունը ձեւավորվում է հայատյացության հողի վրա: «Դրանում ժողովուրդը մեղավոր չէ, դա ադրբեջանական վերնախավի մեղքն է»,- ամփոփել է քաղաքագետը:




























