Դամասկոսի Բարզա թաղամասում զինյալները նռնականետից գնդակոծել են պետական կրթական արբանյակային հեռուստաալիքի շենքը: Շենքին նյութական վնաս է հասցվել, հայտնում է ՍԱՆԱպետական լրատվական գործակալությունը:
Լուսավորության նախարար Ղազվան Ալ-Վազը հայտարարել է, թե զինված խմբավորումների հերթական հանցագործությունը չի ազդի հեռուստաալիքի աշխատակիցների վճռականության վրա` կատարելու իրենց մասնագիտական եւ ազգային առաքելությունը: Հեռուստաալիքը, ըստ նրա կշարունակի աշխատանքը:
Պաշտոնական տվյալներով, Հալեպի Ան-Նակարին, Բենի-Զեյդ, Ալ-Լերմոն թաղամասերում կառավարական զորքերը շարունակում են զինյալներից քաղաքը մաքրելու գործողությունները: Խան Ալ-Ասալ բնակավայրում մարտեր են սկսվել, երբ հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Կառավարական ուժերը հայտարարել են, թե բազմաթիվ զինյալների են ոչնչացրել, վերացրել նրանց զենքերն ու տեխնիկան, առգրավել իսրայելական «Լաու» տեսակի հրթիռներ:




























