Առաջին անգամ եմ լսում, եր որոշ մարզպետեր շնորհակալություն են հայտնել իրենց աշխատակիցներին եւ համայնքների ղեկավարներին պաշտոնական կայքերում, բայց կհետաքրքրվեմ դրանով: Այդ մասին այսօր` փետրվարի 27-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ հիքմով է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը երախտագիտություն հայտնել Սերժ Սարգսյանի օգտին ցուցանիշներ ապահովելու համար, նաեւ նման հայտարարություն է տարածել նաեւ Արմավիրի մարզպետը:
Վարչապետը հայտարարել է, թե նախագահական ընտրությունների ժամանակ մարզպետերը հրահանգ են ստացել, որ զգոն լինեն եւ բացառեն վարչական ռեսուրսի կիրառումը. «Վարչական ռեսուրսի կիրառումն ընտրություններին հասցվել է նվազագույնի, սակայն եթե կան եզակի դեպքեր, խոստանում եմ, որ դրանք կքննարկվեն եւ արդյունքների մասին կհայտնենք»:
Փաշինյանի երկրորդ հարցին, թե ըստ օրենքի, եթե հանրահավաքները խաղաղ բնույթ են կրում, ոստիկանները պետք է աջակցեն դրանց անցկացմանը, սակայն վերջին օրերին ոստիկանությունը խոչընդոտում է հանրահավաքներին, վարչապետն ասել է. «Հանրահավաքների ըթնացքը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը: Մենք նաեւ ոստիկանների հասցեին երախտիքի խոսքեր ենք լսել միտինգավորներից: Սակայն եթե եղել են ընդհարումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք: Մենք նաեւ թույլ չենք տա, որ քրեական զանգվածը սադրանքներ անի հանրահավաքների ժամանակ»:




























