Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե այդ քայլը կբարձրացնի կառավարության աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Աշոտյանը:

«Եթե գործադիր իշխանության արդյունավետության բարձրացումը կապված է իմ հրաժարականի հետ, ես պատրաստ եմ լինել առաջինը: Ես համարում եմ, որ պաշտոնատար անձինք կառչած չեն իրենց աթոռներից»,-նշեց ԿԳ նախարարը:

Աշոտյանը նաեւ նշել է, որ ինքը կառավարության անդամ է եւ Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում, նախագահի պաշտոնակալման օրը ողջ կառավարությունը հրաժարական կտա: Միաժամանակ նա պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում դա անել ավելի շուտ:

«Կարծում եմ, որ այդ դեպքում բազմաթիվ պաշտոնատար անձանց համար օրինակ կդառնամ»,-ամփոփեց Աշոտյանը: