Ռուսաստանի Անդրբայկալյան գյուղում 1,5 տարեկան երեխայի սպանության գործով դատական փորձաքննությունը պարզել է, որ երեխային այրել են կենդանի վիճակում: «Փորձագետների եզրակացությամբ` աղջնակը մահացել է վառարանում, նա այրվածքներն ստացել է կենդանի ժամանակ»,-«Ինտերֆաքսին» հայտնել են մարզի քննչական վարչությունում: Երեխային սպանել է հարազատ քեռին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Անդրբայկալյան Օլդոնդ գյուղում, այս տարվա հունվարին: Երեխայի մայրն իր զուգընկերոջ եւ երեխայի հետ եկել է 34-ամյա Անդրեյ Հաջիեւի մոտ` տան բաղնիքում լողանալու: Հյուրերի համար փոքր սեղան են գցել, որից հետո կնոջ հետ եկած տղամարդը քնել է:
Երեխայի մայրը տնից բացակայել է ընդամենը 15-20 րոպե, երեխային թողնելով եղբոր մոտ: Վերադառնալով կինը երեխային չի գտել տանը: Ավելի ուշ երեխայի այրված մարմինը գտել են վառարանում:
Հաջիեւը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ խոստովանական ցուցմունքներ է տվել:




























