Լիբիայում Մուամար Քադաֆիի իշխանավարման տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Բաղդադի ալ-Մահմուդին, ով ներկայումս գտնվում է լիբիական բանտում, խոշտանգումների հետեւանքով գտնվում է շատ ծանր վիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա թունիսցի փաստաբանը:
Նրա խոսքով` տապալված Քադաֆիի կողմնակիցն այնպիսի ծայրահեղ ծանր վիճակում է, որ կարող է անգամ մահանալ:
2011-ի սեպտեմբերին ապստամբների կողմից Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին գրավելուց հետո ալ-Մահմուդին փախել էր հարեւան Թունիս, սակայն 2012-ի հունիսին նրան ձերբակալել էին եւ հանձնել Լիբիային, որտեղ նույն տարբա նոյեմբերին կանգնել էր դատարանի առջեւ:
Ալ-Մահմուդին Լիբիայի վարչապետը պաշտոնը զբաղեցնում էր 2006 թվականից:




























