Փետրվարի 27-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղյակ է պահվել «Կապի եւ տրանսպորտի նախարարության ՃԱՆՇԻՆ ՓԲԸ-ի» հերթապահը, Վայք քաղաքի ՃՇՇ աշխատակազմի ղեկավար Գ.Սարգսյանը:
Ժամը 18.30-ի դրությամբ վերականգնվել է ավտոճանապարհի երթեւեկելիությունը:



























