Հայաստանի ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 27-ին, ժամը 16.00-ին, Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասից բերման է ենթարկվել 52-ամյա Մանվել Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 25-ից հետախուզվում էր ծեծի եւ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով:




























