Փետրվարի 27-ին, ժամը 15.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կիլիկիա թաղամասում ինքնաբերաբար շարժվելով` հարվածել է առջեւում կանգնած վարորդին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: