Հունվարի 27-ին, ժամը 21.06-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այրվում է թիվ 53 տունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջարանում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` 76-ամյա Ռոզա Միրիջանյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը ծանր է:




























