Հունվարի 27-ին, ժամը 22.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում այրվում է տուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.13-ին, մարվել՝ 01.11-ին:
Ամբողջությամբ այրվել է Տ. Ավալյանին պատկանող տունը` 144 քմ մակերեսով:
Տուժածներ չկան:




























