Այսօր` փետրվարի 28-ին, արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2013թ. մարտի 24-ին կայանալիք Արագածոտնի մարզի Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԿԸՀ-ն նիստում ընտրել է նաեւ Վերին-Բազմաբերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվելիք դրոշմակնիքի ձեւը:

Արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` մերժվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Լուսինե Պետրոսյանի դիմումը: