Այսօր՝ փետրվարի 28-ին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում հանդիպել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին, քննարկվել են Հայաստանում խորհրդարանական գործունեության եւ մեզանում ժամանակակից պառլամենտարիզմի մշակույթի ձեւավորմանն ուղղված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ ներկա ներքաղաքական իրավիճակին, որի շրջանակներում «Ժառանգության» պատգամավորները  հորդորել են ուսանողներին, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից,  ակտիվություն ցուցաբերել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝  նպաստելով երկրի բարեկեցիկ ապագայի կերտմանը: