Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքի ոստիկանության ստորաբաժանումները գործողություններ են իրականացրել Ալ-Կաիդա ահաբեկչական ցանցի դեմ ձերբակալելով ցանցի 11 անդամի։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, թուրքական ոստիկանության կողմից Ալ-Կաիդայի դեմ գործողության շրջանակներում ձերբակալված անձանց տներում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է A-4 տիպի պայթուցիկ նյութ, 5 ավտոմատ հրազեն եւ 5 ատրճանակ եւ բազմաթիվ այլ իրեր, որոնք օգտագործվելու են ահակբեկչական գործողությունների ժամանակ։
Ոստիկանության կողմից հայտնաբերված փաստաղթղթերում առկա է եղել ցանցի առաջիկա գործողությունների պլանը, որի մեջ եղել են Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը, հրեական սինոգոգ եւ եկեղեցի։




























