Սանկտ Պետերբուրգում տղամարդը սպանել է նախկին կնոջը եւ նրա երկամյա դստերը, իսկ հետո` ինքնասպան եղել: Հաշվեհարդարի ականատեսն է դարձել մարդասպանի 11-ամյա դուստրը: Վախեցած աղջիկը դպրոց է եկել եւ պատմել մեծերի կռվի մասին, դպրոցի աշխատակիցներն էլ ոստիկանություն են կանչել:
Սակայն ոստիկանները չեն կարողացել փրկել կնոջը. բնակարանում նրանք հայտնաբերել են կնոջ եւ նրա փոքրիկ երեխայի մարմինները` հրազենային վնասվածքներով:
Սանկտ Պետերբուրգի ՆԳՆ ԳՎ-ն հայտնում է, որ ենթադրյալ մարդասպանի հետախուզման համար գործի են դրվել են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ոստիկանական բոլոր ջոկատները: Ադյունքում կասկածյալը հայտնաբերվել է Վոլխովսկի թաղամասում: Ոստիկաններին տեսնելով` տղամարդն ինքնասպան է եղել: Քննիչները պարզել են, որ նախկին ամուսինների միջեւ վեճը ծագել է ալիմենտների պատճառով, հայտնում է vesti.ru-ն:
Life News-ը հայտնում է, որ սպանությունները կատարվել են հրացանից: Ըստ հրատարակչության` քաղաքում տղամարդը փորձել է փախչել ոստիկանների հետապնդումից, վնասել է երկու մեքենա, իսկ երբ ոստիկանները կարողացել են շրջափակման մեջ վերցնել, նա կրակել է իր գլխին:




























