Փետրվարի 13-ին 6,3 բալ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է եղել Խաղաղ օվկիանոսի Տոնգա կղզիների հարեւանությամբ։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 15:34-ին։ ԱՄՆ սեյսմիկ ծառայության տվյաներով էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաքից 96 կմ դեպի հարավ–արեւելք, երկրի մակերեւույթից 10 կմ խորության վրա։ Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին զգուշացում չի եղել։
Նույն օրը 5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաեւ Պապուա Նոր Գվինեայի արեւելյան հատվածում։
ИТАР-ТАСС –ի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումների կենտրոնը գտնվել է Լաէ քաղաքից 149 կմ դեպի հարավ, 38 կմ խորության վրա։




























