Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկում է կառավարությանը հետ վերցնել զրահապատ մեքենաները: Այդ մասին ասվում է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

«Նախագահի վարչակազմը եւս մեկ անգամ արձագանքում է Պետական պահպանության հատուկ ծառայության հայտարարությանը եւ արձանագրում, որ վարչապետի (Բիձինա Իվանիշվիլիի-խմբ.) էժան մանիպուլյացիաների հետեւանքով նախագահը հրաժարվում է թիկնազորից եւ պատրաստվում է տեղաշարժվել անձնական տրանսպորտով: Նրանք կլարող են հանել աշխատակազմի ավտոկայանից բոլոր զրահապատ մեքենաները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Սահակաշվիլին հրաժարվել էր Պետական պահպանության հատուկ ծառայության ծառայություններից, նախօրեին Սահակաշվիլին Թբիլիսիի միջազգային օդանավակայան էր ժամանել առանց թիկնազորի, էլեկտրամեքենայի ղեկին նստած:

Փետրվարի սկզբին փոփոխություններ էին արվել, համաձայն որոնց Ծառայությունն անցել էր վարչապետի ենթակայության տակ: